«Հայաստանի անմահ գունդ» հասարակական կազմակերպությունը, ինչպես ամեն տարի, մայիսի 9-ին մի շարք միջոցառումներ է անցկացնում։ Այս մասին Armenia Today-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Հայաստանի անմահ գունդ» հասարակական կազմակերպության նախագահ Գոհար Ղումաշյանը։
Նա նշեց, որ ի տարբերություն նախորդ տարիների, երբ զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված ակցիաներ էին անցկացվում երթերի տեսքով՝ այս տարի որոշվեց հերոսների՝ Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների հիշատակը հարգել լուռ ակցիայով՝ Հաղթանակի զբոսայգում գտնվող Անմար կրակի մոտ: Նմանատիպ ակցիաներ կանցկացվեն նաև Հրազդանում, Վանաձորում, Կապանում և Հայաստանի այլ քաղաքներում։
Գոհար Ղումաշյանը տեղեկացրեց նաև, որ այսօր՝ ժամը 15։00-ին, «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա «Պատերազմ հաղթանակի համար» ֆիլմի պրեմիերան, որը նվիրված է Մեծ հաղթանակի 77-ամյակին և պատմում է Հայրենական մեծ պատերազմի հայ վետերանների մասին։