Խորհրդային Միությունը վճռական ներդրում ունեցավ Երկրորդ համաշխարհային պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում։ Այս մասին Armenia Today-ի թղթակցին ասել է «Հայաստանի անմահ գունդ» ակցիայի մասնակիցներից մեկը։
Նա Հաղթանակի զբոսայգի էր եկել իր մեծ պապերի՝ Դոնեցկի, Ղրիմի, Արևելյան Եվրոպայի երկրների ազատագրման մարտերին մասնակցած Գուրգեն Մարդանովի և Բեռլին հասած Գարեգին Հայրապետյանի լուսանկարներով։