Այսօր՝ ժամը 17:00-ի սահմաններում, «Հանրապետության հրապարակ» կայարան երկրորդ գծով ժամանած երեք վագոնանի գնացքի վագոններից մեկում նկատվել է ծուխ։ Այս մասին հայտնում են Երևանի Մետրոպոլիտենից։
Նշվում է, որ գնացքի խափանման պատճառով գրանցվել է երթևեկության գրաֆիկի խախտում։
Գնացքային կարգավարի հրահանգով կատարվել է ուղևորների իջեցում և գնացքը տեղափոխվել է Էլ․հավաքակայան։
Միևնույն ժամանակ Մետրոպոլիտենի տեղեկացնում են, որ Էլ․ հավաքակայանից անմիջապես գիծ է դուրս բերվել նոր գնացք՝ գծում երթևեկության գրաֆիկը վերականգնելու նպատակով։
Մետրոպոլիտենի տնօրինությունը հայցում է ուղևորների ներողամտությունը՝ պատճառված անհարմարության համար։