«Դիմադրություն» շարժման ավտոերթերի մեկ մասնակից է բերման ենթարկվել ոստիկանություն։ Այս մասին Armenia Today-ին հայտնեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը։
Նշենք, որ ընդդիմությունը հայտարարել է 8 բերման ենթարկվածի մասին։
Հարցին, թե քանի՞ մեքենա է տարվել տուգանային հրապարակ՝ Գաբրիելյանն ասաց, որ տեղեկություն այս պահին չունի։
Նշենք, որ Երևանում այսօր՝ մայիսի 16-ին, «Դիմադրություն» շարժումը սկսել է ավոերթերը։ Դրանք հիմնական 5 ուղղություններով են ընթանում՝ Աշտարակի խճուղի` Կարմիր խաչի գրասենյակի դիմաց, Արտաշատի խճուղի` «Կոնտինենտալ»-ի դիմաց, Երևան-Աբովյան մայրուղի` «Փարավոն» ռեստորանային համալիրի մոտ, Արգավանդի խճուղի` օդանավակայան տանող ճանապարհի գազալցակայանի մոտ, Արինբերդի խճուղի («Տեցի կռուգ»)։
Հիշեցնենք, որ Երևանում արդեն ավելի քան երկու շաբաթ է՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաներ են սկսվել, որոնց ընթացքում փակվում են փողոցներ, իրականացվում են երթեր, հանրահավաքներ, ավտոերթեր դեպի մարզեր։