Դու արդեն չափահաս ես, բայց դեռ չե՞ս կողմնորոշվում, թե ինչ ես ուզում դառնալ։ Ավարտել ես ԲՈՒՀ-ը, բայց չե՞ս ուզում աշխատել քո մասնագիտությամբ։ Ամեն օր գնում ես չսիրած աշխատանքի՞։ Այդ դեպքում համեցիր մեզ մոտ։
Java-ծրագրավորում կամ UX-դիզայն, IT-ռեքրութինգ կամ մարքեթինգ, նախագծերի կառավարում կամ SMM․․․Skillbox EdTech-հարթակի թեստ-ը կօգնի քեզ հասկանալ, թե ո՞ր մասնագիտություններում դու կբացահայտես քո պոտենցիալը։
Ինչո՞ւ հենց այս թեստը
Մասնագիտական կողմնորոշման թեստերի մեծ մասը բնութագրում է մարդու անձնային որակները՝ նրա հմտություններն ու բնավորությունը, որոնք դժվար է դնել մասնագիտական կիրառման մեջ առանց մասնագետի օգնության։
Skillbox-ի թեսթը միանգամից տալիս է մարդուն հարմար, աշխատաշուկայում պահանջարկ վայելող մասնագիտությունների ցանկ։ Հաճախորդը կարող է ինքնուրույն ընտրել օպտիմալ տարբերակը կամ դիմել մասնագիտական խորհրդատվությանը լրացուցիչ տեղեկատվություն ստանալու և լավագույն տարբերակի վրա կանգ առնելու համար։
Ի՞նչ է Skillbox-ը
Դա EdTech-հարթակ է, որը տալիս է հնարավորություն նոր բաներ սովորել և փոխել կյանքը՝ անկախ տարիքից և գտնվելու վայրից։ Skillbox-ի ուսանողներըն ապրում են ամենատարբեր քաղաքներում և երկրներում՝ Իսրայելից մինչև ԱՄՆ։
Այսօր skillbox.am կայքում ներկայացված են շուրջ 400 ծրագրեր ծրագրավորման, դիզայնի, մարքեթինգի, խաղերի, մուլտիմեդիայի, հոգեբանության ոլորտից։ Կան թե՛ կարճաժամկետ (1-4 ամիս) և թե՛ երկարաժամկետ (կես տարուց մինչև 2 տարի) ծրագրեր։
Տեսադասերի դիտումից հետո ձեռք բերված գիտելիքները կարելի է ամրապնդել գործնական առաջադրանքների միջոցով, որոնք ստուգում է դասախոսը։ Իսկ հարցերի և աջակցության համար գործում է հատուկ չաթ՝ համախոհների հետ։ Բոլոր նախագծերը, որոնց վրա դուք կաշխատեք, իրական են, և հետևաբար դրանք կարող են դառնալ ձեր պոտֆոլիոյի մի մասը։