«Ռոսիա» ավիաընկերությունը (Աէրոֆլոտ խումբ) հունիսի 10-ից Սանկտ Պետերբուրգից Երևան կանոնավոր ուղիղ չվերթներ կիրականացնի։ «Աէրոֆլոտը» բացել է նշված ուղղությամբ ավիատոմսերի վաճառքը։
«Ռոսիա» ավիաընկերությունը շարունակում է թռիչքներ իրականացնել դեպի Երևան նաև Մոսկվայից և Սոչիից: Ռուսաստանի այդ քաղաքներից դեպի Երևան նախկինի պես կարելի է թռչել ամենօրյա չվերթներով։
«Ռոսիա» ավիաընկերությունը դեպի Երևան բոլոր թռիչքներն իրականացնում է «Superjet 100» օդանավերով։
Սանկտ Պետերբուրգ-Երևան ուղղությամբ չվերթները նախատեսվում են շաբաթական 6 անգամ՝ բացի չորեքշաբթի օրերից։