Ոստիկանություն է բեման ենթարկվել 6 քաղաքացի։ Այս մասին Armenia Today-ին հայտնեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը։
Նրա խոսքով՝ քաղաքացիները բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարքի համար։ Այն է՝ ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելը։
Ընդդիմության տարածած տեսանյութում երևում է, որ մի խումբ երիտասարդներ կարմիր անձրևանոցներով զբոսնում են Հանրապետության հրապարակում և ցանկանում անցնել հետիոտնային անցման վրայով, որով թույլատրվում է այլ քաղաքացիների տեղաշարժը: