Մարզահամերգային համալիրում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ երկու ակտիվիստներ Արցախի դրոշով բեմ են բարձրացել։ Այս մասին իր Telegram-ալիքում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Նշենք, որ այսօրվանից Երևանում մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը։ Բուն մրցումները կմեկնարկեն վաղվանից՝ մայիսի 23-ից։ Պատմության մեջ առաջին անգամ է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը անցկացվում Հայաստանում։ Ադրբեջանի բռնցքամարտի ֆեդերացիան որոշել է չմասնակցել Երևանում կայանալիք առաջնությանը։