Նախորդ տարվա դեկտեմբերի որոշմամբ Շուռնուխում հատկացված 420.783,2 հազար ՀՀ դրամը նախատեսված էր ուղղել թվով 13 բնակելի տների կառուցման պայմանագրի մնացորդը ամբողջությամբ ֆինանսավորելուն և նշված աշխատանքների մասով, ինչպես նաև անհրաժեշտ լրացուցիչ ամբողջական ֆինանսավորման շրջանակներում իրականացվող շինարարական աշխատանքների մասով տեխնիկական ու հեղինակային հսկողության ծառայությունները ֆինանսավորելու և դրանց ամբողջական կատարումն ապահովելու նպատակով:
Արդյունքում հատկացված 420.783,2 հազ. ՀՀ դրամ գումարից բացի, թաղամասի կառուցման շինարարական աշխատանքները ամբողջությամբ և ժամանակին ավարտին հասցնելու համար անհրաժեշտ լրացուցիչ ֆինանսկան միջոցները կազմում է 395.706,8 հազար ՀՀ դրամ: Կառավարության այսօրվա՝ մայիսի 26-ի որոշմամբ՝ լրացուցիչ պահանջվող գումարը կհատկացվի աշխատանքներին։
Հիշեցնենք, որ այդ ժամանակվա գործող փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ 2021 թվականի հունվարի 29-ին Կապանում կայացած՝ միջգերատեսչական աշխատանքային խմբի խորհրդակցության արդյունքում որոշվել է Շուռնուխ և Որոտան գյուղերում անշարժ գույք կորցրած բնակիչներին ցուցաբերել աջակցություն:
Նախատեսվել է այդ բնակիչներին ցուցաբերել ֆինանսական աջակցություն, որի միջոցառումն արդեն իսկ հաստատվել է Կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի նիստում (յուրաքաքանչյուր բնակչի միանվագ 300 հազար դրամ, և 6 ամիս՝ 68 հազարական դրամ), իսկ Շուռնուխ գյուղում կառուցել բնակելի նոր թաղամաս՝ Շուռնուխ գյուղում սահմանազատման հետևանքով իրենց բնակելի նշանակության գույքերի տնօրինման հնարավորությունից զրկված ընտանիքների համար: