Լուվրի թանգարանի այցելուն տորթ է քսել Մոնա Լիզայի նկարի պաշտպանիչ ապակուն։
Նման կերպ նա փորձել է թանգարանի այցելուների ուշադրությունը հրավիրել մոլորակի ապագայի վրա, գրում է La Marca-ն։
Երիտասարդը Լուվր է մտել կեղծամով և անվասայլակով, տարեց կնոջ անվան տակ։
Ականատեսները պատմում են, որ Մոնա Լիզայի դիմաց նա անսպասելիորեն դուրս է թռել սայլակից և փորձել կոտրել հրակայուն ապակին, այնուհետև դրան քսել տորթի կրեմ։
Դրանից հետո նա սկսել է վարդի թերթիկներ և ցողուններ ցրել տարբեր ուղղություններով՝ բղավելով. «Մտածիր Երկրի մասին։ Մարդիկ կան, որ քանդում են։ Արվեստագետնե՛ր, մտածե՛ք Երկրի մասին: Դրա համար ես դա արեցի»:
Երիտասարդին անվտանգության աշխատակիցները բերման են ենթարկել։ Ներկը և ապակին չեն վնասվել։