Փրկարար Զորիկ Պողոսյանը Գինեսի նոր ռեկորդ է սահմանել. 175 կգ կշռող ծանրաձողը բարձրացնելով ուսերին՝ նա կծկվել է 1մ 90 սմ, այնուհետև շրջադարձ է կատարել ու ոտքի կանգնել։ Այս մասին հայտնում է Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Զորիկ Պողոսյանի համար սա արդեն հինգերորդ համաշխարհային ռեկորդն է։ Լոռու մարզի Փրկարար ծառայության բաց տարածքում անցկացված միջոցառմանը ներկա էին Գինեսի ռեկորդների գրքի հայկական ասոցիացիայի ղեկավար Վարդան Թովմասյանը, Փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը և նրա տեղակալ Տիգրան Պետրոսյանը։