«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հունիսի 14-ից կսկսի իրականացնել ամառային ուղևորափոխադրումներ Երևան-Բաթումի-Երևան երթուղով։ Տեղեկությունը հայտնում է ՀԿԵ-ի մամուլի ծառայությունը։
Ծանուցվում է, որ ամառային ուղևորափոխադրումների սեզոնը կտևի մինչև սեպտեմբերի 30-ը։
«Ի տարբերություն նախորդ տարիների՝ Բաթումիի երթուղով փոխադրումը կիրականացվի շաբաթական երկու անգամ ՝ Երևանից երեքշաբթի և ուրբաթ օրերին, Բաթումիից մեկնումը՝ չորեքշաբթի և շաբաթ օրերին։ Շաբաթվա մյուս օրերին Երևան-Թբիլիսի-Երևան երթուղով ուղևորափոխադրում կիրականացնի Երևան-Թբիլիսի-Երևան երթուղով, ուղևորություն Երևանից՝ երկուշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ, կիրակի օրերին, իսկ ուղևորություն Թբիլիսիից՝ երկուշաբթի, երեքշաբթի, հինգշաբթի, ուրբաթ, կիրակի օրերին»,-նշված է հաղորդագրության մեջ: