Ղազախական Fly Arystan ավիաընկերությունը մատչելի չվերթ է իրականացնում Ալմաթիից դեպի Հայաստանի մայրաքաղաք Երևան։ Այս մասին ասվում է ավիաընկերության հաղորդագրության մեջ։
Հունիսի 2-ից կսկսվեն նոր կանոնավոր թռիչքներ Airbus A320 ինքնաթիռներով։
«Երևանը մարդկության հնագույն քաղաքներից է։ Այսօր Հայաստանի մայրաքաղաքում խնամքով պահվում են հնագույն մասունքներ։ Մենք առաջարկում ենք ընդարձակ երթուղային ցանց՝ ձեր քաղաքից դեպի Երևան համապատասխան միացնող չվերթ ընտրելու հնարավորությամբ»,- ասված է ավիաընկերության հաղորդագրությունում։
Անմիջապես և առանց միջնորդավճարի տոմս գնելու համար ավիաընկերությունը խորհուրդ է տալիս ներբեռնել iOS և Android սմարթֆոնների համար նախատեսված FlyArystan հավելվածը կամ այցելել պաշտոնական կայք։ Միակողմանի թռիչքի արժեքը 28 700 տենգե է։ Չվերթները կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ երկուշաբթի և հինգշաբթի օրերին։