Հայաստանում ապօրինի ծխախոտի սպառում գործնականում չկա։ TACC-ի փոխանցմամբ՝ այս մասին է վկայում «Ռուսբրենդ» ասոցիացիայի պատվերով ստեղծված KPMG խորհրդատվական ընկերության վերլուծական ակնարկը։
Ըստ հետազոտության՝ Եվրասիական տնտեսական միությունում ապօրինի ծխախոտի տեսակարար կշիռը կազմել է 10,7%, իսկ կորցրած հարկային եկամուտների հաշվարկային չափը կազմել է 142,4 մլրդ ռուբլի։ ԵԱՏՄ-ում ծխախոտի ընդհանուր սպառումը 2021 թվականին նվազել է մոտ 0,5%-ով և կազմել 268,5 մլրդ սիգարետ, որից մոտ 10,7%-ը կամ 28,6 մլրդ սիգարետը եղել է ապօրինի արտադրանք։ «Ռուսաստանի մասնաբաժինը ԵԱՏՄ-ում ծխախոտի ընդհանուր սպառման մեջ 2021 թվականին կազմել է 84%, իսկ անօրինական արտադրանքի սպառման մեջ՝ 96%։
Հաշվի առնելով, որ Ռուսաստանը ԵԱՏՄ-ի ամենամեծ շուկան է, Ռուսաստանի Դաշնությունում օրինական և անօրինական ապրանքների սպառման ընդհանուր միտումները արտացոլում են ԵԱՏՄ-ի ընդհանուր միտումները։ Ղրղզստանում, օրինակ, ապօրինի ծխախոտի սպառման տեսակարար կշիռն աճել է մինչև 12,7%, Ղազախստանում այն աճել է մինչև 3,1%: Բելառուսում և Հայաստանում ապօրինի ծխախոտի սպառում գործնականում չկա»,- ասվում է հետազոտության մեջ։