Մայիսի 31-ին Ֆրանկֆուրտ Երևան չվերթի ժամանակ օդանավի անձնակազմն օդանավում հայտնաբերել է դրամապանակ, որում եղել է 12 010 եվրո գումար, բանկային քարտեր և վարորդական վկայական: Այս մասին հայտնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն։
Դրամապանակը փոխանցվել է Ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակցին, վերջինս էլ, իր հերթին, այն ամբողջ պարունակությամբ ու համաձայն ընթացակարգի վերադարձրել է ուղևորին:
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն ուղևորներին հորդորում է առավել զգոն և ուշադիր լինել անձնական իրերի նկատմամբ: