Ծիծեռնակաբերդի խճուղում ճանապարհահատվածի փլուզումից հետո տարվող շինարարական աշխատանքները կավարտվեն 4-5 օրից, և այն ամբողջությամբ կբացվի: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
Քաղաքապետն ասաց, որ դեռ պարզ չէ, թե ում մեղքով է գրանցվել պատահարը: Պարզապես շինարարություն է արվել, և վիբրացիաների պատճառով փլուզում է տեղի ունեցել:
«Կարծում եմ, որ այդ հատվածի վրա ցանկացած շինարարի հետ նմանատիպ բան հնարավոր էր, կարող էր տեղի ունենալ»,- ասաց Սարգսյանը:
Նշենք, որ խճուղին երկկողմանի փակ է այնտեղ տեղի ունեցած փլուզման պատճառով: