Երևան քաղաքի 33-րդ թաղամասի ճարտարապետական նախագծերի պատվիրատուն է «ՋԻ ԷՄ ԴԵՎԵԼՈՓԵՐ» ՍՊԸ-ն։
Միաժամանակ «Ուրմիա Քոնսթրաքշն», «Տրապիզոն Քոնսթրաքշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների լոտերին կից է «Վան Քոնսթրաքշն», «Բայազետ Քոնսթրաքշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների լոտերը, որտեղ նախատեսվում է իրականացնել մեկ միասնական ծրագիր՝ կառուցապատում։
Կառուցման ավարտից հետո բոլոր շենքերը (լոտերը) ունենալու են ընդհանուր, փոխհամադրվող բակային տարածքներ, որոնցից անխուսափելիորեն ստիպված են լինելու օգտվել տարբեր կազմակերպություններին պատկանող շենքերի բնակիչներ կամ որոշակի շենքեր գտնվելու են տարբեր կազմակերպություններին պատկանող հողակտորների (լոտերի) վրա: Այս ամենի արդյունքում առաջանալու են բազմաթիվ սերվիտուտներ մի քանի կազմակերպությունների միջև, որոնք այսպես թե այնպես պատկանում են մեկ ընդհանուր կազմակերպության։
Նշենք, որ նախատեսվում է երեք-չորս տարվա ընթացքում հին թաղամասի տեղում, որն ավելի հայտնի է որպես Ֆիրդուսի փողոց, կառուցել գերժամանակակից և հարմարավետ թաղամաս՝ պահպանելով ազգային ոգին։ Նախատեսվում է պահպանել հարակից բոլոր շենքերը, որոնք ճարտարապետական հուշարձաններ են։ Նորակառույցները կունենան 5-7 հարկ, իսկ հետագայում նախատեսվում է կառուցվելիք տարածքները նոր փողոցներով կմիացվեն Վերնիսաժին։
Նախագծի մեկնարկը տրվել է անցած տարվա հուլիսից։