FLYONE ARMENIA hայկական առաջին ազգային ավիաընկերությունը հունիսի 16-ից սկսում է դեպի Լիբանան կանոնավոր չվերթների իրականացումը։ Երևան-Բեյրութ -Երևան երթուղով առաջին չվերթը դեպի «Զվարթնոց» օդանավակայանից Ռաֆիկ Հարիրիի անվան միջազգային օդանավակայան կիրականացվի հինգշաբթի՝ հունիսի 16-ին։ Այնուհետև կկայանա շաբաթական երկու չվերթ՝ երկուշաբթի և հինգշաբթի օրերին: Չվերթները կիրականացվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից՝ հարմար չվացուցակով և յուրաքանչյուրի համար մատչելի գնով։ Այս մասին հայտնում են ավիաընկերությունից։
«Մենք անհամբերությամբ սպասում ենք FLYONE ARMENIA ընկերության կողմից դեպի Բեյրութ չվերթների իրականացմանը։ Այն մեզ համար կարևորագույն իրադարձություն է։ Այն հնարավորություն է իրար ավելի ամուր կապելու մեր երկու բարեկամ ժողովուրդներին, հասանելի դարձնելու ճամփորդական հնարավորությունները թե՛ զբոսաշրջիկների, թե՛ գործարարների, թե՛ հայկական համայնքի ներկայացուցիչների համար։ Մենք անելու ենք հնարավորը, որպեսզի այս չվերթները պահանջված լինեն մեր ուղևորների համար»,- նշում է FLYONE ARMENIA ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը։