44-օրյա պատերազմում զոհվածների հարազատներն իրենց բողոքի ակցիան կշարունակեն Ազատության հրապարակում։ Այս մասին 168.аm-ի հետ զրույցում նշել է 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը։
«Ֆրանսիայի հրապարակից այստեղ տեղափոխվելու պատճառն այն է, որ վրանները հավաքում են։ Մենք միացանք այնտեղ, քանի որ ժողովուրդն այնտեղ էր հավաքվում, որ դարդներս լսեին»,-նշեց Գալեյանը՝ հավելելով, որ իրենց պահանջն ավելի շատ իրավական է։
«Մեր գլխավոր պահաջն ավելի շատ իրավական համակարգից է, գլխավոր դատախազից, ոստիկանությունից, ԱԱԾ-ից, բանակից»,-նշեց նա՝ հավելելով, որ իրենց վրանները կդնեն Ազատության հրապարակում։