ՀԱՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնում է, որ Երևանի քաղաքապետարանի և ռուսական «Մետրոգիպրոտրանս» ընկերության միջև մետրոյի Աջափնյակի կայարանի նախագծման աշխատանքների վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել։
«Սանկտ-Պետերբուրգում ներկա եմ գտնվել Երևանի քաղաքապետարանի և ՌԴ-ում ու հետխորհրդային երկրներում մետրոյի նախագծման աշխատանքներ իրականացրած «Մետրոգիպրոտրանս» ընկերության միջև համաձայնագրի ստորագրմանը։ Համաձայնագրով նախատեսվում է իրականացնել մետրոյի Աջափնյակի կայարանի նախագծման աշխատանքները։
Քայլ առ քայլ իրագործում ենք մեր խոշոր ծրագրերը` մայրաքաղաքում բարեկեցիկ ու հարմարավետ միջավայր ձևավորելու նպատակով»,- հայտնում է Ավինյանը։
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյան կառավարության ապրիլի 28-ի նիստում հայտնել էր, որ նախագիծը կիրականացվի մոտ մեկուկես տարում։ Ծրագրի իրականցումը գնահատվում է 50 միլիոն դոլարի շրջանակներում: Ըստ Փաշինյանի՝ այս ծրագիրը ռազմավարական է, քանի որ մետրոն անցնում է Հրազդանի հակառակ ափ, ինչը նշանակում է, որ հետագա ճյուղավորման հնարավորություն է ստեղծվում դեպի Դավթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, 15-րդ թաղամաս և այլն: