Հունիսի 20-ից «Ռոսիա» ավիաընկերությունն ավելացրել է դեպի Հայաստանի մայրաքաղաք թռիչքների թիվը շաբաթական մինչև հինգ։
Թռիչքները կիրականացվեն երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին SSJ100 ինքնաթիռներով:
Եկատերինբուրգից մեկնումը նախատեսված է 21։05-ին, ժամանումը՝ 23։45-ին: Մեկնումը Երևանից հաջորդ օրը՝ ժամը 00։35-ին, ժամանումը Կոլցովո՝ 05։10-ին:
Նշենք, որ Red Wings ավիաընկերությունը Կոլցովոյից Երեւան թռիչքներ է իրականացնում շաբաթական չորս անգամ։