«Ոսկե ծիրան» Երևանի 19-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում կներկայացվի «Արցախ. անտեսանելի Հանրապետություն» խորագրով հատուկ ծրագիրը։
Ծրագրի շրջանակներում կցուցադրվեն Էսամ Նագիի (Եգիպտոս) «Մոռացված հայրենիք», Ֆեդերիկո Լեմոսի (Ուրուգվայ) «Մենք ենք, մեր սարերը», Թոմաս Սիդերիսի (Հունաստան) «Լեռնային Ղարաբաղի նռնակներ», Արման Երիցյանի (Հայաստան) «Դիմակայություն» ֆիլմերը:
Cannes l ‘ ACID Special ծրագրի շրջանակներում կցուցադրվի ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «Երբ քամին հանդարտվի» (Հայաստան, Ֆրանսիա, Բելգիա) ֆիլմը:
«Ոսկե ծիրան» 19-րդ երևանյան միջազգային կինոփառատոնը տեղի կունենա հուլիսի 10-17-ը: