Կրասնոդարի երկրամասում սպասվում են հորդառատ անձրևներ՝ ամպրոպ, կարկուտ և սաստիկ քամի։
Սև ծովի ափին տորնադոների առաջացման վտանգ կա, առավել ինտենսիվ տեղումներ են սպասվում Տուապսեի շրջանում և Սոչի քաղաքում, հայտնում է ՌԴ ԱԻՆ-ը։
Կրասնոդարի երկրամասի Արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր վարչությունում օպերատիվ շտաբ է տեղակայվել։ Հատուկ տեխնիկան, հրշեջ պոմպակայանները, ճկուն մեքենաները բերվել են մարտական պատրաստության։
Նախապես Տուապսե շրջան է ուղարկվել ԱԻՆ-ի Կրասնոդարի երկրամասի գլխավոր տնօրինության ավիացիոն խումբը՝ բաղկացած 40 հոգուց և 11 տեխնիկայից։