Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը ժամը 12:00-ի դրությամբ բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար։ Այս մասին չորեքշաբթի հայտնեցին Հայաստանի ԱԻՆ-ից՝ հղում անելով Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի և ՌԴ ԱԻՆ-ի Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնի տվյալներին։
Հայ արտահանողների «Արտահանում-Հայաստան» ասոցիացիայի համահիմնադիր Էմիլ Ստեփանյանը Armenia Today-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ստեղծված իրավիճակի արդյունքում հայ արտահանողները զգալի վնասներ են կրում․ տասը օրից քիչ է, ինչ անգործության են մատնված Վերին Լարսի անցակետում։