Կանադայում մեկնարկել է դրամահավաք՝ Զինվորի տան համար բժշկական սարքավորումներ ձեռք բերելու նպատակով։ Այս մասին տեղեկանում ենք «Զինվորի տուն» վերականողական կենտրոնի Facebook-յան էջից։
«Տորոնտոյից՝ Օտտավա հեծանվավազք՝ հանուն վիրավոր զինվորների։ Մեր հայրենակից Խորեն Մարդոյանն է նախաձեռնողը, բայց նախքան օգոստոսին կայանալիք մարաթոնը դրամահավաքն արդեն սկսել է և առաջին 1000 դոլարը հենց ինքն էլ նվիրաբերել է։ Այս պահին արդեն հանգանակվել է շուրջ 4 հազար դոլար։
Տորոնտոյից Օտտավա հեծանվավազք -դրամահավաք ծրագրի հովանավորն է ՀՕՄ-ի Կանադայի Շրջանային Վարչությունը:
Հաջողություն ենք մաղթում մեր բարեկամներին՝ այս մարդասիրական առաքելությունը պատվով իրականացնելու և շնորհակալ ենք՝ մեր կողքին լինելու համար։
Ցանկացողները կարող են դրամահավաքին միանալ՝ հետևյալ հղումով», -նշվում է հրապարկման մեջ։