Նշվել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության գահակալի՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Սրբազնագույն Վեհափառ Կաթողիկոսի գահակալության 27-ամյակը։ Այս մասին տեղեկանում ենք Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական էջից:
Անթիլիասի Մայրավանքի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր Տաճարում մատուցվել է Սուրբ Անմահ Պատարագ, հնչել Հայրապետական Մաղթանք։
Հայրապետի նախագահությամբ Ս. Պատարագը մատուցել է Կաթողիկոսարանի Քրիստոնեական դաստիարակության բաժանմունքի վարիչ Գերշ. Տ. Մակար Եպս. Աշգարեանը:
Վեհափառ Հայրապետն իր խոսքում նշել է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը մեր բոլորին տունն է, մեր ազգի տունն է։
«Այս տան հիմքերը բարձրացած են մեր հավաքական հավատքի, արժեքների, սկզբունքների վրա։ Անսասան է Մեծի Տանն Կիլկիոյ կաթողիկոսությունը, որովհետև հավատում է գերագոյն արժէքներին, սկզբունքներին՝ կապված մեր ազգի, եկեղեցու, հայրենիքի հետ: Թող Աստված անսասան պահի Հայաստան աշխարհը, Արցախը, մեր եկեղեցին, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսությունը, մեր ամբողջ ազգին»,- ասել է Վեհափառ Հայրապետը։