Զինվորի տան տղաներից ևս 11-ը աշխատանքի է անցել ավիացիայի ոլորտում։ Այս մասին հայտնել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։
«Զինվորի տան և քաղավիացիայի կոմիտեի գործակցության արդյունքում այս անգամ մեր տղաներից յոթն ընդունվել է ավիացիոն անվտանգության, 4-ը՝ հաշվառման բաժին։
Այսպիսով՝ այս ծրագրի շնորհիվ մեր տղաներից գրեթե երեսունն արդեն աշխատում է «Զվարթնոց» օդանավակայանում և ավիացիայի ոլորտի տարբեր բաժիններում»,- գրել է Մուրադյանը: