Նախնական տվյալներով՝ 2022 թվականի հունիս ամսին Հայաստան է այցելել 129,908 զբոսաշրջիկ, որից մոտ 57,000-ը` ՌԴ-ից։ Առաջին կիսամյակում ունենք 594,139 զբոսաշրջիկ։
Այս մասին իր Facebook-յան էջում հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նախարարի ներկայացրած տվյալներից պարզ է դառնում, որ 2021-ի համեմատ 2022-ի հունիսին զբոսաշրջիկների թիվը նույն ժամանակահատվածի համար ավելացել է 65 807-ով։
Հատկանշական է, որ թեպետ 2022 թվականը դեռ չի ավարտվել, բայց այս պահի դրությամբ զբոսաշրջիկների ընդհանուր թիվը գերազանցում է 2021-ին գրանցված ընդհանուր ցուցանիշը։ Նախորդ տարի Հայաստան այցելած զբոսաշրջիկների ընդհանուր թիվը 246,021 էր։ Այսինքն՝ 2022-ի միայն առաջին կիսամյակի ցուցանիշները գերազանցել են 2021-ի ընդհանուր ցուցանիշը։
2021-ի համեմատ 2022-ի մայիսին ևս զբոսաշրջիկների թվի աճ է գրանցվել։ Եթե նախորդ տարի նշված ժամանակահատվածում այդ թիվը կազմում էր 52,908, ապա այս տարվա մայիսին Հայաստան է այցելել 116,495 զբոսաշրջիկ։ Զբոսաշրջիկների թիվը համապատասխանաբար ավելացել է նաև հունվար, մարտ, ապրիլ ամիսներին։