Հուլիսի 11-ին՝ տեղական ժամանակով ժամը 09:10-ին, Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 15 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, գրանցվել է 3.8 մագնիտուդով երկրաշարժ, տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ:
Երկրաշարժը զգացվել է Շիրակի, Լոռու մարզերում՝ 4 բալ, Տավուշի, Արագածոտնի մարզերում՝ 3 բալ ուժգնությամբ։
Նշենք, որ ավելի վաղ տեղի էր ունեցել ևս մեկ երկրաշարժ գրեթե նույն հատվածում։