Այսօր «Էրեբունի» բժշկական կենտրոնում ծնվել է 44-օրյա պատերազմի անմահ հերոս Պապ Այվազյանի եղբայրը՝ Պապ Այվազյան կրտսերը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Պապի հայրը՝ Գարիկ Այվազյանը։
Պապ Գարիկի Այվազյանը ծնվել է 2001 թվականին Արթիկի շրջանի Լեռնակերտ գյուղում։ Ծառայություն է իրականացրել Ջրականում, ապա՝ Դրմբոնի զորամասում։ Անձնուրաց պայքար է մղել թշնամու դեմ Մատաղիս-Թալիշ հատվածում։ Նետվել է վիրավոր հրամանատարին օգնության և զոհվել դիպուկահարի կրակոցից։