Ռուսաստանի հայերի միությունը դիմել է ՌԴ գլխավոր դատախազություն և ՌԴ նախագահի աշխատակազմ՝ խնդրելով վերահսկել Մոսկվայի մարզի Կաշիրի շրջանում տեղի ունեցած միջադեպի հետ կապված իրավիճակի զարգացումը։
«Ցավոք, կռվի արդյունքում Քաշիրի շրջանի Տարասկովո գյուղում հուլիսի 13-ին մահացել է 41-ամյա Կարեն Տեր-Խաչատրյանը՝ 16-ամյա տղայի հայրը, որը նախօրեին պաշտպանել էր տեղի աղջկան, որի նկատմամբ սեռական ոտնձգություններ էին կատարում Միջին Ասիայից ժամանած ներգաղթյալները»,-նշվում է ՌՀՄ հաղորդագրության մեջ։
Հաղորդվում է, որ ՌՀՄ ներկայացուցիչ Ա.Մ. Վարդանյանը մեկնել է դեպքի վայր, որտեղ մի շարք հանդիպումներ է ունեցել իրավապահների, տեղի վարչակազմի, հայ համայնքի և զոհվածի ընտանիքի ներկայացուցիչների հետ:
ՌՀՄ-ն հայտարարել է, որ ներկայումս Կ. Տեր-Խաչատրյանի ծեծի ենթարկածները ձերբակալված են, նրանցից 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, ակտիվ օպերատիվ-քննչական աշխատանքներ են տարվում:
Միությունը նաև դիմել Է ՌԴ Գլխավոր դատախազությանը և նախագահի վարչակազմին՝ խնդրելով վերահսկողության տակ առնել այդ իրադրության զարգացումը: