Մոնարխ» ընկերությունների խմբի գլխավոր տնօրեն Սերգեյ Համբարձումյանն այցելել է «Զինվորի տուն»։
«Երջանկությունը երբեք գումարի մեջ չէ, իմ կյանքի փորձից եմ ասում»,-տղաներին խորհուրդ տվել Սերգեյ Համբարձումյանը:
«Երազանքներ ունեցեք, տղե՛ք, ու գնացե՛ք ձեր երազանքների երևից: Երջանկությունը երազանքներին հասնելն ու ընտանիք ունենալն է»,-անկեղծացավ գործարարը:
Համբարձումյանը առաջարկել է «Զինվորի տան» տղաների հետ համատեղ ծրագրեր իրականացնել, ինչը կբարելավի տղաների կյանքը, կօգնի երազանքներ իրականացնել:
«Զինվորի տունն այնպիսի ծրագրեր է պատրաստվում իրականացնել, որ պարբերական օգնություն չեն ենթադրի: Մենք ցանկանում ենք մեր տղաներին ամբողջ կյանքի համար աջակցություն տրամադրել. Այսինքն այնպես պատրաստել կյանքին, որ ոչ ոքի օգնության կարիքը չունենան՝ իրենք կարողանան ստեղծել իրենց հաջողությունն էլ, իրականացնել երազանքն էլ»,-նշել է նա։