Ռուսաստանահայ ռեժիսոր Տիգրան Քեոսայանն իր Telegram-յան ալիքում անդրադարձել է պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվանը։
«Մահացել է ընկերս ՝ Արմեն Գրիգորյանը։
Կյաժ…
Բառերը ոչ մի կերպ արտահայտությունների չեն վերածվում: Դա զառանցանք է, որ դու մահացել ես, եղբայր ։ Ինչո՞ւ։
Ծիծաղելի, անհեթեթ, սկանդալային…. Քո պասիոնարիզմին կնախանձեին 17-ամյա պատանիները։ Իսկ դու մահացար հենց դատարանի դահլիճում։ Սա ինչ-որ կատակի է նման, Կյա՞ժ։
Ներսումս դատարկություն է։ Եվ շատ չարություն դավաճանության, փաշինյանական գարշելի իշխանության նկատմամբ, որը դու տանել չէիր կարողանում։ Եվ որի մասին չէիր վախենում ասել ամենն, ինչի մասին մտածում ես։ Եվ որը քեզ սպանեց դատարանի դահլիճում։ Բառերը գլխումս «ցրիվ են գալիս»։
Եվ եթե քո կյանքը բավարար չէր, որ մարդիկ ինչ-որ կարևոր բան գիտակցեն, գուցե քո մահը քո սիրելի համաքաղաքացիների համար առիթ դառնա դա հասկանալու։
Քեզ դուր կգա նման արդյունքը։ Ես դա հաստատ գիտեմ»,-գրել է Քեոսայանը։
Նշենք, որ այսօր դատական նիստերի դահլիճում իր գործով դատական նիստի ժամանակ մահացել է Արմեն Գրիգորյանը։ Արդարադատության նախարարության տարածած մամլո հաղորդագրության համաձայն՝ Գրիգորյանն ՔԿՀ-ում գտնվելու ժամանակ առողջական գանգատներ չի հայտնել։