ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանն այսօր ևս ներկա էր պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի հոգեհանգստի արարողությանը: Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ ավելի քան 40 տարի է՝ Արմեն Գրիգորյանի և իր ընտանիքի հետ սերտ ընկերական կապեր ունի:
«Արմենը մինչև վերջ պայքարող էր, անկեղծ ու այսպես անկեղծ էլ գնաց:
Արմենն օրինակ էր, որին պետք է հետևել»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Արմեն Գրիգորյանը մահացել է հուլիսի 15-ին՝ դատական նիստի ընթացքում: Նա գտնվում էր կալանքի տակ:
Հիշեցնենք նաև, որ ըստ ԱԱԾ-ի հայտարարության՝ «ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Արմեն Գրիգորյանը ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու համար ձերբակալվել է, միաժամանակ քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար»։
Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր Արմեն Գրիգորյանի ձերբակալության մասին։ Նրան կալանավորել են ազգային, ռասայական կամ կրոնական ատելություն սերմանելու կասկածանքով։ Ձերբակալման պատճառը Ազգային անվտանգության ծառայության հրապարակած տեսանյութն էր։ Ըստ ԱԱԾ-ի՝ Գրիգորյանը հրապարակավ նսեմացրել է Շիրակի և Արարատի մարզերի բնակիչների ազգային արժանապատվությունը։ Գրիգորյանի նկատմամբ կիրառվել էր 2-ամսյա կալանքը։
Մանրամասները՝ տեսանյութում: