Ես ու Արմենը դեռ համալսարանական տարիներից հասարակական գործունեությամբ ենք զբաղվել։ Ինքն այն եզակի մարդկանցից էր, որին թույլատրված էր ինձ ասել «Չարչ»։ Այս մասին այսօր պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի հոգեհանգստի արարողության ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը։
«Մեր երկուսին դրեցին մամլիչի տակ։ Մենք երկուսս էլ չկոտրվեցինք, բայց Արմենը չկարողացավ դիմանալ, ես էլ եզրին էի, բայց ես, որպես բժիշկ, կարողացա ինքս ինձ օգնել»,- նշեց Չարչյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։