Հուլիսի 16-ին Թբիլիսիում Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլիի հյուրընկալությամբ տեղի է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։
Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակի։ Կողմերը քննարկել են այս առումով նախկինում ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը և մտքեր փոխանակել հետագա հնարավոր քայլերի շուրջ։
Հայ-ադրբեջանական բանակցությունների շուրջ Armenia Today-ը հարցում է անցկացրել քաղաքացիների շրջանում։ Երևանի փողոցներում անցկացրած հարցման ժամանակ հետաքրքրվել ենք, թե ինչպե՞ս են քաղաքացիները գնահատում Թբիլիսիում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները:
Քաղաքացիներին հարցրել ենք նաև, թե ինչպե՞ս են վերաբերվում հայ-ադրբեջանական բանակցություններին, ինչպես նաև Երևանի ու Բաքվի հետ խաղաղության պայմանագրի կնքման հեռանկարին:
Armenia Today-ի հարցմանը մասնակցած քաղաքացիների մեծ մասի կարծիքով՝ հնարավոր չէ խաղաղություն կնքել ադրբեջանցիների հետ, քանի որ նրանք միշտ էլ խաբել են հայ ժողովրդին և որևէ պարտավորություն չեն կատարել։
Մի մասի համոզմամբ էլ՝ պետք է վերջ դրվի հարևանների հետ ունեցած վատ հարաբերություններին և խաղաղություն հաստատել։
Մանրամասները՝ տեսանյութում։