Սեպտեմբերից «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնը նաև վիրահատարան կունենա։ Այս մասին հայտնել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը։
«Աջակցության ծրագիրը առաջին միջազգային ծրագիրն է։ Շատ ուրախալի է, որ բացի Սփյուռքից, մեր հայրենակիցներից, նաև այլ երկրների կառավարություններ են մտածում մեր զինվորների մասին»,- ասել է Հայկուհի Մինասյանը։
Նա նշել է, որ ծրագիրն իրականացվում է Բելգիայի ԱԳՆ-ի դրամաշնորհի միջոցով։
«Պատերազմից հետո սա անխուսափելի էր, որովհետև Հայաստանում չկա հաշմանադամություն ունեցողների համար հարմար մի հաստատություն, որտեղ իրենք բոլոր ծառայությունները միաժամանակ ու համադրված կարող են ստանալ»,- հավելել է նա։