«Մագնիտ» խանութների ցանցի թարմ ապրանքների ներմուծման բաժնի մենեջեր Անատոլի Վիլկովը ՀՀ-ում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոյի հետ բանակցությունների ժամանակ ասել է, որ խանութների ցանցը շահագրգռված է հայկական ապրանքների մատակարարմամբ։
Ըստ Հայաստանում Ռուսաստանի Առևտրային ներկայացուցչության՝ Վիլկովն ասել է, որ ներկայումս «Մագնիտ»-ը հետաքրքրված է հայկական բանջարեղենի, մրգերի, ձկան, մսի, կաթի և մանկական սննդի ներկրմամբ։
Առևտրային ներկայացուցչությունից հայտնում են, որ իրենք ցանցին աջակցություն են ցուցաբերել հայաստանյան շուկայում պոտենցիալ գործընկերների ընտրության հարցում, որոնց հետ ներկայումս բանակցություններ են ընթանում գնումներ կատարելու հնարավորության շուրջ։ Այս աշխատանքը շարունակվելու է։
«Մագնիտ»-ը մանրածախ առևտրի խանութների ցանց է, Ռուսաստանում երրորդ խոշորագույն մասնավոր ընկերությունը Lukoil-ից և X5 GROUP-ից հետո: Այն հիմնադրվել է 1995 թվականին Կրասնոդարում Սերգեյ Գալիցկու (Սերգեյ Հարությունյան) կողմից, որն էլ ղեկավարում էր ընկերությունը գործունեության առաջին տարիներին։
Այժմ «Մագնիտ»-ը Ռուսաստանում սննդամթերքի մանրածախ առևտրի առաջատար ցանցերից մեկն է։ Ընկերությունը մոտ 4 000 վայրում ներկայացնում է հարմարավետ խանութներ, սուպերմարկետներ, դեղատներ և ցորենի խանութներ: Ներկայումս ընկերությունն ունի ավելի քան 26 հազար կետ Ռուսաստանի 67 մարզում։