ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինն ավտոտրանսպորտային միջոցների գազաբալոնների վկայագրման լիցենզավորված կազմակերպություններին նախազգուշացնում ու հիշեցնում է տարածել, որտեղ ասված է.
«Հայաստանի Հանրապետությունում 𝟐𝟎𝟐𝟏 թվականի դեկտեմբերի 𝟗-ից սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեության նկատմամբ լայնածավալ աշխատանքներ են իրականացվում։
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, համագործակցելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ, ոլորտի բարեփոխումներն իրականացնող լիցենզավորված կազմակերպություններին խստորեն հորդորում է գործընթացն իրականացնել բացառապես օրենքով սահմանված կարգով, մասնավորապես՝ թույլ չտալ առանց համապատասխան ծառայությունների մատուցման վկայագրերի տրամադրումը։
Հիշեցնում ենք, որ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգումների, մշտադիտարկումների և վերահսկողական գործառույթների ընթացքում նման դեպքերի արձանագրման դեպքում իրականացվելու է խիստ վարչարարություն՝ օրենքով սահմանված պատժամիջոցների կիրառումով»։
Նշենք, որ օգոստոսի 1-ից բալոնները կլիցքավորվեն միայն համապատասխան տեխզննման առկայության դեպքում»: