Հուլիսի 20-ին՝ ժամը 12։57-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի մետրոպոլիտենի կայարաններում պայթուցիկ սարքեր են տեղադրված, սակայն ստուգումից հետո պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ ժամը 18։15–ից մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնվել է:
Հիշեցնենք, որ ահազանգը ստանալուց հետո ազգաբնակչության անվտանգության նկատառումներով մետրոպոլիտենի աշխատանքը ժամը 13։30-ից ժամանակավորապես դադարեցվել էր: