44-օրյա պատերազմում զոհվածների ևս 50 մասունք վերջերս ուղարկվել է Նիդերլանդներ։ Այս մասին Կառավարություն նիստից հետ լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ հավելելով, որ մասունքներն ուղարկվել են լրացուցիչ փորձաքննության։
«Ուղարկվել են այն մասունքները, որոնք նախնական գնահատմամբ փորձաքննության դժվար ենթարկվող մասունքներ են, սակայն դեռևս հնարավոր է դրանց հետ աշխատել»,- մանրամասնեց նախարարը։
Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ կառավարության հավանությանն է արժանացել այն նախագիծը, ըստ որի՝ 31,1 մլն դրամ կհատկացվի 50 զոհված զինծառայողների մասունքները Նիդերլանդներ փորձաքննության ուղարկելու համար:
ՀՀ առողջապահության նախարարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ չի հաջողվում ճանաչել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված 50 զինծառայողների աճյունները։
Մանրամասները՝ տեսանյութում։