Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Ժոնաթան Լաքոթը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է բոլոր հայերի Վարդավառը։
Նա գրել է․ «Սուրբ Զատիկին հաջորդող այս տասնչորսերորդ կիրակի օրը շնորհավորում եմ համայն հայությանը։ Շնորհավոր Վարդավառ, այս արտասովոր օրը, երբ յուրաքանչյուրը ջրում է իր մերձավորին։ Անկախ նրանից՝ հզոր ես, թե թշվառ, Վարդավառի ջուրը քեզ կմաքրի»։
Լաքոթը ավելացրել է՝ «Կարոտում եմ Վարդավառը, ջրում եմ բոլորիդ»:
Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 24-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում էր Քրիստոսի այլակերպության կամ Քրիստոսի պայծառակերպության տոնը, որը, ըստ եկեղեցական տոնացույցի, նշվում է Սուրբ Զատկից 14 շաբաթ կամ 98 օր հետո։