Ռուսական շոու-բիզնեսի հայազգի ներկայացուցիչ, հումորիստ Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լևինան շարունակում է իր հանգիստը Հայաստանում։
Instagram-յան իր հերթական հրապարակման մեջ նա լուսանկար է հրապարակել Երևանի հայտնի «Նարդի խաղացող»-ի քանդակի մոտ և կից գրել. «Նարդի խաղալ եմ սովորում։ Ցավոք, տղամարդն այնքան էլ զրուցասեր չէ»։
Armenia Today-ն ավելի վաղը հայտնել էր, որ Գարիկ Մարտիրոսյանի կինըէ Ժաննա Լևինան իր հանգիստն է անցկացնում Հայաստանում։ Լևինան եղել է Սևանում, Գառնիում, Նորավանքում և այլ տեսարժան վայրերում։