Մետրոպոլիտենի մեքենավարների աշխատավարձը կվերանայվի։ Այս մասին Armenia Today-ին հայտնեց Մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը։
Նա ասաց, որ միայն այս պայմանով են մեքենավարները վերադարձել աշխատանքի։ Տնօրինության հետ որոշակի պայմաննավորվածություններ է հնարավոր եղել ձեռք բերել։ Սակայն հստակ ժամկետներ չկարողացավ նշել։
Հիշեցնենք, որ Երևանի մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնվել է 09։30-ից։
Մետրոպոլիտենի մեքենայավարներն առավոտյան ժամը 06:00-ից գործադուլ էին սկսել՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում։ Տնօրինությունը բանակցում էր մեքենավարների հետ՝ ակնկալելով, որ նրանք րոպե առաջ կանցնեն իրենց աշխատանքային պարտականությունների բնականոն կատարմանը։
Մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը Armenia Today-ին հայտնել էր, որ Երևանի մետրոպոլիտենում ստեղծված իրավիճակը սոցիալական է․ մեքենավարները պահանջում են աշխատավարձերի բարձրացում։ Թե կոնկրետ որքան են պահանջում ավելացնել աշխատավարձերը, Խաչատրյանը կոնկրետ չկարողացավ նշել։
«Հստակ թիվ նշել չեմ կարող, որովհետև նրանք ըստ գրաֆիկի են վարում, և վճարումն ինչ-որ առումով տարբեր է»,- ասել էր նա։ Նշենք, որ մետրոն օրական 70 000 ուղևոր է տեղափոխում։