Արցախցիները կրկին փորձում են պատկան մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպել ու բարձրացնել իրենց հուզող հարցերն ու պահանջները։
Արցախից տեղահանվածները դարձյալ բողոքի ակցիա են անում ՀՀ կառավարության շենքի դիմաց։
Նրանք պահանջում են, որ իրենց փախստականի կարգավիճակ տան, լուծեն իրենց բնակարային խնդիրները։
«Հանուն Հադրութի» հասարակական կազմակերպության նախագահ Լևոն Հայրիյանի խոսքով` իրենք հատուկ ընտրել են կառավարության նիստի օրը, որպեսզի բոլորն այնտեղ լինեն, որևէ մեկը չհայտարարի, թե տեղում չէ։
Արցախցիները կառավարության մոտից քայլերթով կշարժվեն դեպի ՄԱԿ-ի գրասենյակ՝ այնտեղ ևս բարձրացնելու իրենց խնդիրների մասին։
Հիշեցեննք, որ արցախցիները տևական ժամանակ է` բողոքի ակցիաներ են իրականացնում ինչպես կառավարության շենքի, այնպես էլ ՄԱԿ-ի գրասենյակի, ՀՀ արտաքին գործերի նախարարության, Ֆրանսիայի ու ԱՄՆ դեսպանատների մոտ։