«Եվրատեսիլ-2022» – ում Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինի երգը բրիտանական հիթ-շքերթներում զբաղեցրել է 26-րդ տեղը։
Snap երգը օգտագործվել է Tiktok-ի ավելի քան 360 000 տեսահոլովակում, որոնցից մի քանիսը միլիոնավոր լայքեր են հավաքել, գրում է BBC-ն՝ նշելով, որ հայերեն երգը վիրուսային է դարձել սոցցանցում։
«Երազանքներս իրականանում է»,-ասել է 22-ամյա երգչուհին BBC News-ին:
Սա այս տարվա մրցույթի հիթ-շքերթներում երկրորդ երգն է Միացյալ Թագավորությունից Սեմ Ռայդերի երգից հետո, որը երկրորդ տեղն է զբաղեցրել Եվրատեսիլում:
«Երբեք չգիտես, թե ինչը վիրուսային կդառնա TikTok – ում», – ասաց Ռոզա Լինը:
Երգի տարբեր տարբերակները մեծացրել են նրա համաշխարհային ժողովրդականությունը։
«Հենց որ մենք հասանք օրական մեկ միլիոն լսումների, ես ասացի «Աստված իմ»։ Ես ամեն օր ստուգում եմ Spotify – ի ցուցանիշները և տեսնում եմ, թե ինչպես են դրանք աճում, և պարզապես չեմ կարող հավատալ դրան։, – նշել է Լինը՝ հավելելով, որ իրականացել է մանկության իր երազանքը։
Երգը հայտնվել է Լատինական Ամերիկայի և ԱՄՆ-ի, ինչպես նաև Աֆրիկայի երկրների հիթ-շքերթներում։
«Շանս կար, որ երգը կհայտնվի եվրոպական չարթերում, և դա հիանալի է», – նշել է Լինը:
Թուրինում կայացած Եվրատեսիլի եզրափակչում Snap-ը 25-ից 20-րդ տեղն է զբաղեցրել՝ Մեծ Բրիտանիայից ոչ մի միավոր չստանալով ոչ հանրության քվեարկության արդյունքում, ոչ էլ ժյուրիի քվեարկության արդյունքում:
«Դա իմ առաջին ելքն էր դեպի մեծ բեմ, բայց ես ինձ այնքան լավ էի զգում։ Ես ինձ զգում էի ինչպես տանը», – հայտարարել է Լինը։