Երևանի ոստիկանությունը ստուգում է ռուս զբոսաշրջիկների կողմից Էրեբունի հին ամրոցում նկարահանված պոռնոգրաֆիկ բնույթի տեսանյութը։ Հոլովակի նկարահանումների մեջ կասկածում են «Пятница» հեռուստաալիքի խմբագրին, ինչպես նաև «Ю» հեռուստաալիքի կրեատիվ պրոդյուսեր Տատյանա Սմարժևսկայային և մի տղամարդու, որը նրա հետ էր:
Տեսանյութը տեղադրվել է պոռնոկայքերից մեկում (այժմ այն արդեն հեռացվել է):
Պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը տեսանյութի հերոսներին «մոլագար վիժվածքներ» է անվանել և ենթադրել, որ այն նկարահանվել է հունիսի 24-ից ոչ շուտ:
Հայաստանում սոցցանցերի օգտատերերը մեղադրանքներ են հնչրեցրել Տատյանա Սմարժևսկայայի հասցեին: Զայրացած մարդիկ սոցցանցերում խնդրում են մեկնաբանություններ գրել «Ю»-ի և «Пятница» – ի, ինչպես նաև «Газпром-медиа»- ի հաշիվներում, որին պատկանում է «Пятница» հեռուստաալիքը:
Սմարժևսկայան դեռ չի մեկնաբանում միջադեպը, նա հեռացրել է Instagram-ի իր հաշիվը:
Երևանի քաղաքապետարանից տեղեկացրել են, որ ոստիկանությունն արդեն սկսել է ստուգումները, և որ գրառման մասնակիցները, ինչպես նաև«հնարավոր կազմակերպիչները» պատասխանատվություն կկրեն: