ՀՅԴ Հոլանդայի երիտասարդական միության անդամ Սյունե Աբրահամյանն իր Facebook-յան էջում հայտարարել է, որ իրեն թույլ չեն տվել մուտք գործել հայրենիք՝ անցանկալի անձ լինելու պատճառաբանությամբ:
Նա, մասնավորապես, գրել է.
«Երեկ գիշեր հասա Հայաստան «Զվարթնոց» օդանավակայան, որպեսզի մասնակցեմ ՀՅԴ Երիտասարդականի ARF Youth Office կողմից կազմակերպված կամավորական ճամբարներին՝ Սյունիքում: Ինձ 12 ժամ առանց որևէ բացատրության պահելուց հետո, տեղեկացրեցին, որ հայրենիք մուտք չեմ կարող գործել` անցանկալի անձ եմ և պետք է վերադառնամ Նիդերլանդներ»: