Այս պահին Մետրոպոլիտենի բոլոր կայարանները փակ են, ուղևորները տարհանվել են։
Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում տեղեկացրեց Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի խոսնակ Տաթև Խաչատրյանը՝ անդրադառնալով ռումբի տեղադրման մասին ահազանգին։
Նա հայտնեց, որ այս պահին տեղում են ԱԻՆ աշխատակիցները, կինոլոգները դեռևս չեն սկսել իրենց աշխատանքը։
Օգոստոսի 2-ին՝ ժամը 18։59-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի քաղաքապետարանում, մետրոպոլիտենի բոլոր կայարաններում, Զվարթնոց միջազգային օդանավակայանում, Բաղրամյան 19 հասցեում, ինչպես նաև զինվորական և քաղաքացիական բոլոր կարևորագույն օբյեկտներում պայթուցիկ սարքեր են տեղադրված։
ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ մեկնել է վերոնշյալ հասցեներով։