Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Սաշա Կատվալյանի նախաձեռնությամբ` վարչական շրջանի ֆինանսական միջոցներով, իրականացվեց «Եռաբլուր» զինվորական պանթեոնի մուտքի կամարից` մինչև բլուրի աստիճանահարթակ 1.3 կմ հատվածի լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները: Այս մասին տեղեկանում ենք վարչական շրջանի ֆեյսբուքյան էջից։
Աշխատանքների ընթացքը անձամբ վերահսկել է վարչական շրջանի ղեկավարը:
Տեղեկացնենք, որ այս տարածքը երբևէ լուսավորություն չէր ունեցել։
Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանի և «Երքաղլույս» ՓԲԸ-ի փոխտնօրեն Գարիկ Գրիգորյանի հետ քննարկվեց բլուրի հարակից օղակաձև ճանապարհահատվածում ցանցի ավելացման անհրաժեշտությունը աշխատանքային 2-րդ փուլով: